top of page

Ծառայություններ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄ
 

Առաջարկում ենք ծառայությունների մատուցման հիմնական երեք եղանակ`

            1. Հաճախորդի մոտ (գրասենյակում, արտադրամասում և այլն);

            2. "Էն Ջի Բիզնես "-ՍՊԸ-ի գրասենյակում; 

            3. Միանվագ (ամսական, եռամսյակային, տարեկան ինչպես նաև ըստ անհրաժեշտության):

 

Ընկերության ծառայություններից օգտվելու համար, Պատվիրատուն հայտ է ներկայացնում մեր Ընկերություն` հեռախոսով կամ էլ. փոստով:
Մեր Ընկերության ներկայացուցիչը հանդիպում է Պատվիրատուին և գնահատում է կատարվելիք աշխատանքների ծավալը, ելնելով կազմակերպության տարեկան իրացման շրջանառությունից, աշխատողների քանակից, հարկման տեսակից, եվ այլ ցուցանիշներից ու Պատվիրատուի պահանջներից: Համաձայնության գալուց հետո, կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր : Մասնագիտական խորհրդտվությունը Պայմանագիր կնքած Պատվիրատուների համար անվճար է ամբողջ գործունեության ընթացքում:

 

Առանձին դեպքերում՝ երբ Պատվիրատուն կարիք ունի միայն մասնագիտական խորհրդատվության, կամ  հաշվետվությունների լրացման համար աջակցության, գործում է հետեվյալ գնացուցակը.

- մինչեվ երեսուն րոպե տեվողությամբ խորհրդատվությունը՝ 5000 դրամ,

-Երեսունից մեկ ժամ տեվողությամբ խորհրդատվությունը՝ 10 000 դրամ

-Գրավոր, օրենքների հիմնավորմաբ՝ 15 000 դրամ:

 

 

 

 

 

 

ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ Ի ՆՊԱՍՏ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

Հաշվապահական հաշվառում

 

 

• Տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման կազմակերպում և վարում ՀՀ գործող օրենքներին և ստանդարտներին համապատասխան: Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում' կապված գործունեության ոլորտի առանձնահատկությունների հետ.
• Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվապահական հաշվարկների, հաշվետվությունների կազմում և ներկայացում պատկան մարմիններին.
• Տարեկան ֆինանսական հաշվետվությունների (բալանսի) կազմում.
• Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորման հաշվարկում.
• Ներքին աուդիտ

• 1С Հաշվապահական համակարգերի ներդրում, սպասարկում, հաշվապահական տվյալների թվայնացում

Խորհրդատվություն, բիզնեսի գրանցում

 

 

  •  Հարկային և հաշվապահական խորհրդատվություն

  •  Հարկային փոփոխություններից հետևանքների կանխատեսում

  •  Սկսնակ ձեռներեցների խորհրդատվություն և ուսուցում

  •  Պետական գրանցման  համար փաստաթղթերի ձևակերպում

  •  Կազմակերպության ստեղծում և գրանցում

  •  Կադրային գործավարություն

  •  Այլ մասնագիտական ծառայություններ

Կադրային աշխատանքի վարում

 

 

  • Աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, ինչպես նաև համաձայնագրերի կազմում

  • Աշխատանքային Պայմանագրերի գրանցամատյանի վարում

  •  Հրամանների կազմում

  • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում

  • Ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու ժամանակացույցերի (գրաֆիկների) կազմում

  • Աշխատավարձի հաշվարկավճարային, ինչպես նաև աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերի կազմում

  • Հայտերի, հաշվետվությունների ներկայացում:

«1C» հաշվապահական ծրագրի ուսուցում
գործնական պրակտիկա

 

 

  • «Էն Ջի Բիզնես»  հաշվապահական ընկերությունը կազմակերպում է «1C » հաշվապահական ծրագրի անհատական ուսուցում պրակտիկ աշխատանքի միջոցով: Ուսման տեվողությունը կազմում է 12 ժամ՝ շաբաթական 2 օր 2ժամով:

  •  ուսուցումն անհատական է, խմբում առավելագույնը երեք մասնակից, ինչն ապահովում է անհատական աշխատանք յուրաքանչյուրի հետ: Տեսական գիտելիքները ուղեկցվում են գործնական, համակարգչային աշխատանքների հետ:

  • Դասընթացն ավարտելուց  հետո մասնակիցներին շնորհվում է դասընթացի մասնակցության Հավաստագիր:

 

 

©  by NG Business 

  • c-facebook
  • Instagram Social Icon
  • Twitter Social Icon
bottom of page