top of page

Մեր մասին

ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ Ի ՆՊԱՍՏ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

 
Ինչու՞ դիմել «ԷՆ Ջի Բիզնես»  ընկերությանը

Մեր գործունեությունն ընդգրկում է հաշվապահական ծառայությունների լայն շրջանակ, որոնց հետ կարող եք ծանոթանալ "Ծառայություններ" բաժնում:Մեր կազմակերպության մասնագետներն ունեն Ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ և փորձառություն, ինչն անհրաժեշտ նախադրյալ է արդյունավետ կերպով և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու Ձեր կողմից մեր առջև դրված խնդիրները:


Ոչ մեծ ընկերության գլխավոր հաշվապահը ստիպված է զբաղվել բազմապիսի գործերով` սկսած վճարման հանձնարարականների և հաշիվ ապրանքագրերի պատրաստումից մինչև հարկային և հաշվապահական հաշվետվությունների կազմում: Քիչ չէ այն ժամանակը, որ նա ծախսում է հարկային տեսչությունում, բանկերում և այլ հիմնարկներում, չկարողանալով խուսափել գործող բյուրոկրատական ապարատից: Այդ դեպքում ընկերությունը վճարում է գլխավոր հաշվապահին, որպես բարձրակարգ աշխատողի, մինչդեռ նա կատարում է մեծ որակավորում չպահանջող, սակայն ժամանակատար աշխատանք: Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, աշխատողների նպատակաուղղված և պարբերաբար վերապատրաստումը, նորագույն հաշվապահական ծրագրերի կիրառումը հնարավորություն են ընձեռում ընկերության հաճախորդներին կրճատել իրենց ծախսերը:
Վստահելով իրենց հաշվապահության վարումը մեր ընկերությանը, կազմակերպությունները`
1.Չեն վճարի հաշվապահի աշխատավարձի հիման վրա հաշվարկվող վճարներ:
2.Տնտեսում են հաշվապահության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության, գրասենյակային գույքով, հաշվապահական ծրագրերով ապահովման ծախսերը:
3.Մշտապես կարող են օգտվել խորհրդատվական ծառայություններից:


Կարևոր փաստ է նաև այն, որ վերահսկողության շնորհիվ, բոլոր հաշվետվություններն անցնում են լրացուցիչ ստուգման փուլ բացառելու սխալները, հարկային վճարումների ավել կամ պակաս լինելը: Ընկերությունը ունի մինչև  Հինգ միլիոնի չափով ապահովագրություն:

Վստահելով ձեր կազմակերպության hաշվապահական հաշվառումը  ընկերությանը, դուք զերծ կմնաք փաստաթղթային խառնաշփոթից, կնվազեցնեք հաշվապահության վրա կատարվող ծախսերը:

 

bottom of page